Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ալեն Սիմոնյանը ծիծաղելի է որակում պնդումները, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քաղաքական ուղղորդում ունի

Ալեն Սիմոնյանը ծիծաղելի է որակում պնդումները, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քաղաքական ուղղորդում ունի
07.05.2019 | 12:58

Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ծիծաղելի է որակում պնդումները, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քաղաքական ուղղորդում ունի. «Ծիծաղելի է դա ինձ համար, որովհետև Հայաստանի Հանրապետությունում չկա որևիցե մարդ, որը որ նման կերպ վերաբերվի, մտածի, որ Քոչարյանի դեմ գործն ուղղորդված է։ Այսինքն՝ էս երկում չէի՞նք ապրում, չե՞նք ապրել և չգիտե՞նք՝ ինչ է կատարվել այս երկրում՝ մեր երկրում, հա՞։ Ես համարում եմ, որ այդ հարցի պատասխանն այն վարկանիշի մեջ է, որ ունի Քոչարյանն այսօր Հայաստանի Հանրապետությունում»՝ - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Սիմոնյանը։ Նա խորհուրդ տվեց Քոչարյանի փաստաբաններին այդ փաստարկը հանել գործածությունից։


«Քոչարյանն ասում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվում, որովհետև ինքն ակտիվ քաղաքականություն է վերադարձել, բայց առաջին իր հարցազրույցի ժամանակ, երբ արդեն քրեական գործը հարուցված էր, ինքն ասաց, որ ինքը դեռ որոշում չունի քաղաքականություն վերադառնալու։ Հակասություն կա այստեղ, ուստի այդ մի փաստարկը, խորհուրդ եմ տալիս իր իրավաբան փաստաբաններին և ոչ իրավաբան փաստաբաններին՝ հանեք, տղե՛րք, ձեր գործածությունից, չի՛ արդարացնում», - ասաց Սիմոնյանը։
Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի ոչ իրավաբան փաստաբաններ ասելով, պատգամավորը պատասխանեց. «Այն իրավաբաններին, ովքեր որ տենց փորձում են իրեն հերոսացնել և այլն»։

Դիտվել է՝ 399

Մեկնաբանություններ